ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը, այլ մարդիկ այլախոհության համար ապօրինի կերպով բանտարկված են

Քաղաքական գործիչ էդմոն Մարուքյանը գրում է.
Քանի՞ գռոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները։

Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։

Ստացվում է՝ ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չգիտեն, որ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը և բազմաթիվ այլ մարդիկ այլախոհության համար ապօրինի կերպով բանտարկված են, և նման հայտարարությամբ են հանդես գալիս իրենց զեկույցում։

ԵԽԽՎ-ն չի դատապարտում և չի մեղադրում ՀՀ իշխանություններին տեղի ունեցող դատաիրավական աբսուրդի համար՝ չնայած այն հանգամանքին, որ ապացուցված է և վաղուց բոլորի համար ակնհայտ՝ Հայաստանում դատարանները անկախ չեն։

Սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը։

Leave a Comment