Ձմեռային փոթորիկը, որը հարվածել է Միացյալ Նահանգներին՝ բերելով ձյան տեղումներ և սառնամանիք, խլել է առնվազն 34 մարդու կյանք, երեքշաբթի օրը հաղորդել է USA Today-ը։
ԱՄՆ տասնչորս նահանգներում են գրանցվել մահվան դեպքեր։ Ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել են Նյու Յորք նահանգում, որտեղ մահացել է ինը մարդ։ Այս շաբաթվա սկզբին գրանցվել էր մահվան 14 դեպք։
Շատ նահանգներում տեղումների քանակը գերազանցել է 30 սմ-ը, ինչը հանգեցրել է երթևեկության խափանումների, չվերթների չեղարկման և դպրոցների փակման: Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքից հյուսիս գտնվող որոշ տարածքներում տեղումների քանակը գերազանցել է 50 սմ-ը:
Էլեկտրաէներգիայի անջատումներ են դեռևս տեղի ունենում ամբողջ երկրում: PowerOutage.com կայքի տվյալներով՝ մոտավորապես 550,000 մարդ ներկայումս առանց էլեկտրաէներգիայի է, ամենամեծ թիվը Թենեսիում և Միսիսիպիում: Իշխանությունները զգուշացնում են, որ էլեկտրաէներգիայի վերականգնման համար կարող է մի քանի օր պահանջվել:
Ցածր ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կպահպանվի մոտ մեկ շաբաթ։