Մոսկվայում եղանակային վտանգի մասին նախազգուշացման մակարդակը  դեղինից բարձրացվել է  նարնջագույնի

27 Հունվարի, 2026

Մոսկվայի համար եղանակային վտանգի մասին նախազգուշացման մակարդակը  դեղինից բարձրացվել է  նարնջագույն մակարդակի՝ սպասվող առատ և երկարատև ձյան պատճառով։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Եղանակի նախազգուշացման գունային սանդղակում այս մակարդակը խորհրդանշում է վտանգավոր օդերևութաբանական պայմաններ՝ բնական աղետների և վնասների հնարավորությամբ։

Նախկինում մայրաքաղաքում և հարակից տարածաշրջանում հայտարարվել էր դեղին տագնապ՝ սպասվող ձյան պատճառով։  Դեղին տագնապը  կպահպանվի Մոսկվայում հունվարի 27-ի կեսգիշերից մինչև հունվարի 29-ը։  Միայն գիշերը մայրաքաղաքում կարող է մինչև 15 սմ ձյուն տեղալ, և ձյան տեղումները, կանխատեսումների համաձայն, կշարունակվեն երկուսուկես օր։

Leave a Comment