Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը «պատմական» է անվանել։
Երեքշաբթի օրը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը և Եվրամիությունը լիովին համաձայնության են եկել երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որը կընդգրկի համաշխարհային ՀՆԱ-ի 25 տոկոսը և համաշխարհային առևտրի մեկ երրորդը։
«Այսօր Եվրոպան և Հնդկաստանը պատմություն են կերտում։ Մենք մեծ համաձայնագիր ենք կնքել։ Մենք ստեղծել ենք երկու միլիարդ մարդու համար ազատ առևտրի գոտի, որից կշահեն երկու կողմերն էլ։ Սա միայն սկիզբն է։ Մենք կզարգացնենք մեր ռազմավարական հարաբերությունները՝ դրանք ավելի ամրապնդելու համար», – գրել է ֆոն դեր Լայենը սոցիալական ցանցերում։