https://arm.sputniknews.ru/20260127/hunvari-27i-orva-himqum-voreve-razmakan-gvortsvoghutjun-drvats-che-pashtpanutjan-pvokhnakharar-98147006.html
Հունվարի 27–ի օրվա հիմքում որևէ ռազմական գործողություն դրված չէ. պաշտպանության փոխնախարար
Հունվարի 27–ի օրվա հիմքում որևէ ռազմական գործողություն դրված չէ. պաշտպանության փոխնախարար
Sputnik Արմենիա
Պաշտպանության փոխնախարարի խոսքով` Եռաբլուրում բոլորի շիրիմներին մոտենալ հնարավոր չէ։ 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T10:48+0400
2026-01-27T10:48+0400
2026-01-27T10:59+0400
արման սարգսյան
եռաբլուր պանթեոն
փոխնախարար
հուշարձան
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/59/21855914_0:0:1601:901_1920x0_80_0_0_db8b967c7a297b938fa292185c842050.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է ընտրվել որպես հավաքական խորհրդով օր։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու սեպտեմբերի 27-ը չի ընտրվել, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ քննարկումների ժամանակ մի շարք օրեր են քննարկվել, սակայն որոշումը կանգնել է հունվարի 27-ի վրա։ Նա նշեց, որ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջաններ է ունեցել, հետևաբար՝ հստակ մեկ ռազմական օր չի դրվել հիմքում։Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչ» հուշարձանին, զոհերի շիրիմներին, նա պարզաբանեց, որ պանթեոնն իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ խոնարհվել են, իսկ բոլոր գերեզմաններին առանձին մոտենալու և խոնարհվելու հնարավորություն չկա։Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
եռաբլուր պանթեոն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/59/21855914_53:0:1476:1067_1920x0_80_0_0_62414c95ce7de962b8d1aac212b16629.jpg.webp
արման սարգսյան, եռաբլուր պանթեոն, փոխնախարար, հուշարձան, արցախյան պատերազմ
արման սարգսյան, եռաբլուր պանթեոն, փոխնախարար, հուշարձան, արցախյան պատերազմ
Պաշտպանության փոխնախարարի խոսքով` Եռաբլուրում բոլորի շիրիմներին մոտենալ հնարավոր չէ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է ընտրվել որպես հավաքական խորհրդով օր։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու սեպտեմբերի 27-ը չի ընտրվել, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
«Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե հետևել եք քննարկումներին և օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ այն չի կապվել որևէ ռազմական գործողության հետ. այն ավելի ընդգրկուն և համընդհանուր է»,– ասաց նախարարի տեղակալը։
Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ քննարկումների ժամանակ մի շարք օրեր են քննարկվել, սակայն որոշումը կանգնել է հունվարի 27-ի վրա։ Նա նշեց, որ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջաններ է ունեցել, հետևաբար՝ հստակ մեկ ռազմական օր չի դրվել հիմքում։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչ» հուշարձանին, զոհերի շիրիմներին, նա պարզաբանեց, որ պանթեոնն իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ խոնարհվել են, իսկ բոլոր գերեզմաններին առանձին մոտենալու և խոնարհվելու հնարավորություն չկա։
Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։