Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Բաքվում կանխվել է օտարերկրյա պետության դեսպանության դեմ հնարավոր ահաբեկչական հարձակման փորձը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Ադրբեջանի քաղաքացիներ Իլգար Գուլիևը, Աման Փիրիևը և Էլվին Ալիզադեն կրոնական հողի վրա թշնամանքի դրդապատճառներով նախապատրաստել են ահաբեկչական գործողություն Բաքվում գործող օտարերկրյա դեսպանության դեմ։ Դեսպանության անունը չի նշվում։
Պաշտոնական տվյալներով՝ նշված անձինք կապ են հաստատել «Վիլայաթի Խորասան» խմբավորման անդամների հետ, որը կապվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, և խմբով ձեռք են բերել ահաբեկչական հարձակման համար նախատեսված առարկաներ։
Ըստ հրապարակկումների՝ նրանք ձերբակալվել են դեսպանության տարածքին մոտենալու պահին, այնուհետ կալանավորվել։
