Այո, դա այդպես է․ Ուայթն ընդունել է անարդարացի վերաբերմունքը Ծառուկյանի նկատմամբ

UFC-ի գլխավոր տնօրեն Դեյնա Ուայթը հաստատել է, որ կազմակերպությունն անարդարացի մոտեցում է ցուցաբերել թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի նկատմամբ՝ նրան չընդգրկելով ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարում։

UFC 324 մրցաշարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ուայթը համաձայնել է այն պնդումներին, որ հայ մարտիկն անարժանաբար է դուրս մնացել տիտղոսային մենամարտի հավակնորդների ընտրությունից։

«Այո, դա այդպես է։ Նրանք բոլորը ճիշտ են», – նշել է Ուայթը։

Բացի դրանից, կազմակերպության ղեկավարը անդրադարձել է Ծառուկյանի հաջորդ հնարավոր ելույթին՝ չբացառելով, որ նա կարող է մասնակցել ԱՄՆ Սպիտակ տանը կայանալիք մրցաշարին։

«Հիմա դժվարանում եմ միանշանակ պատասխանել, բայց, հավանաբար, այո», – եզրափակել է Դեյնա Ուայթը։

Leave a Comment