UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը նվաճած Ջասթին Գեյջին հրաժարվել է հոսպիտալացումից Փեդի Փիմբլեթի դեմ տարած հաղթանակից հետո։
«Գեյջին ասաց մոտավորապես հետևյալը. «Ես բազմաթիվ պատերազմների եմ մասնակցել, ինձ հետ ամեն ինչ կարգին է», – նշել է Ուայթը մենամարտից հետո։
Իսկ նրա մրցակիցը՝ Փեդի Փիմբլեթը, մենամարտից անմիջապես հետո հոսպիտալացվել է։
Գեյջին մենամարտի մեծ մասում տիրել է նախաձեռնությանը և լուրջ վնասվածքներ հասցրել մրցակցին։