Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 3:2 հաշվով հաղթել է առաջնության առաջատար «Արսենալին»։
Սա մանչեսթերցիների երկրորդ անընդմեջ հաղթանակն էր նոր գլխավոր մարզի՝ Մայքլ Քերիկի գլխավորությամբ։ Հհունվարի 17-ին թիմը 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 38 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Արսենալը» 50 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։