Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հունվարի 26-ից շրջանառվում է լուսանկար, որտեղ իբր պատկերված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ հիվանդանոցում ոստիկանների կողմից բռնի ուժով տեղափոխելու պահին։ Համացանցում պատկերը ժամանակագրորեն առաջինը հրապարակվել է Anna Oganezova անունով օգտատիրոջ կողմից։ Էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կեղծ է և տարածում է քաղաքական բնույթի բովանդակություն։ Այնուհետև նույն լուսանկարը սեփական էջերում վերահրապարակել են մի շարք օգտատերեր, այդ թվում՝ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ ներկայացնելով այն որպես իրական։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է տարածվող լուսանկարը և պարզել, որ այն ստեղծված է արհեստական բանականությամբ։ Արհեստական բանականության հետքերը՝ կեղծ պատկերում Լուսանկարի մանրակրկիտ զննումը […]