Փետրվարի 2-ից մեկնարկում են ուսանողական անվճար երթուղիները Արտաշատ քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ

Արտաշատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Արտաշատ համայնքի սիրելի՛ ուսանողներ

Փետրվարի 2-ից մեկնարկում են ուսանողական անվճար երթուղիները՝ Արտաշատ քաղաքից և գյուղական բնակավայրերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։

 Երթուղիների ժամերը

 Դեպի Երևան՝ 07:30

 Երևանից վերադարձ՝ 15:30

Երևանում բոլոր երթուղիների վերջնակետը՝ Գործարանային մետրո։

 Ուսանողական երթուղիները կգործեն հետևյալ ուղղություններով․

Արտաշատ – Երևան–Արտաշատ (Շուկայի տարածք, թատրոնամերձ հրապարակ, լճի տարածք – Գործարանային մետրո)

Գյուղական բնակավայրերից Երևան և հետադարձ ուղղությամբ`

Նարեկ – Ոստան – Երևան

Քաղցրաշեն – Երևան

Այգեզարդ – Այգեպատ – Շահումյան – Երևան

Նորաշեն – Վերին Արտաշատ – Բերդիկ – Երևան

Դվին – Այգեստան – Երևան

Վարդաշեն – Գետազատ – Դեղձուտ – Երևան

Մրգանուշ – Կանաչուտ – Երևան

Մրգավան – Դալար – Բերքանուշ – Դիմիտրով – Երևան

Հնաբերդ – Բաղրամյան – Ազատավան – Երևան

Բուրաստան – Մասիս – Երևան

Բյուրավան – Նշավան – Երևան

Ջրաշեն – Դիտակ – Երևան

Արևշատ – Աբովյան – Լանջազատ – Բարձրաշեն – Երևան

Արաքսավան – Մխչյան – Երևան

Հովտաշեն – Մրգավետ – Երևան

Գյուղական բնակավայրերի ուսանողները մեկնումի հստակ կետը կարող են ճշտել իրենց վարչական կենտրոններից (գյուղապետարաններից)։

Ուշադրություն․ ավտոբուսներով կարող են երթևեկել միայն նախապես գրանցված և մեր կողմից տրամադրված ուսանողական կտրոններ ունեցող ուսանողները։

Կտրոնները կտրամադրվեն հունվարի 29–ին և 30–ին։

Արտաշատ քաղաքի ուսանողները կարող են մոտենալ Արտաշատի համայնքապետարան /1–ին հարկ, քաղաքացիների սպասարկման գրասենյակ/

Գյուղական բնակավայրերի ուսանողները՝ վարչական կենտրոններ (գյուղապետարաններ)»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։

Leave a Comment