ԱՄՆ ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսում մտել է CENTCOM-ի ջրեր. Fox News



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորած հարվածային խումբը մտել է Հնդկական օվկիանոսում Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Fox News-ին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

 «USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Հնդկական օվկիանոսում CENTCOM-ի ջրեր՝ Իրանի կողմից աճող սպառնալիքների ֆոնին»,- հայտնել է աղբյուրը։

Վաշինգտոնն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն ծովում, այլև օդում և ցամաքում։ Տարածաշրջանում արդեն տեղակայվել են F-15 կործանիչների և C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների էսկադրիլիա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment