Վճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համար



Հասարակություն


Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից ընկերության ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի հետևյալ ընկերությունների միջոցով՝ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ, «Թել-Սել» ԲԲԸ և «Յուփեյ» ՓԲԸ։

Վճարումներ չեն իրականացվի նշված ընկերությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։

Team Telecom Armenia-ի ծառայությունների համար վճարումները հասանելի են հետևյալ եղանակներով՝

  • My Team և Team Pay բջջային հավելվածների միջոցով,
  • telecomarmenia.am պաշտոնական կայքում,
  • Team Telecom Armenia-ի սպասարկման կենտրոններում,
  • բանկային հավելվածների միջոցով,
  • բանկերի մասնաճյուղերում,
  • «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներում,
  • «Միփեյ» ՍՊԸ վճարային տերմինալներով։

Մենք կարևորում ենք մեր բաժանորդների հարմարավետությունն ու ժամանակը և աշխատելու ենք այլընտրանքային պարզ, անվտանգ և հասանելի վճարումների տարբերակներ առաջարկելու ուղղությամբ։

Շնորհակալ ենք ըմբռնման համար։

 

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]





Leave a Comment