Լապորտան մտահոգված է Ֆերնանդեսի որոշմամբ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լուրջ անհանգստություն է հայտնել ակումբի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու որոշման առնչությամբ։

Ըստ The Touchline-ի տեղեկությունների՝ նա կարծում է, որ այս տեղափոխությունը կարող է վատ նախադեպ դառնալ ակադեմիայի մյուս սաների համար։

Լապորտան մտավախություն ունի, որ Ֆերնանդեսի օրինակին հետևելով՝ ակումբի սաները կսկսեն ավելի հաճախ լքել հարազատ թիմը՝ հանուն ֆինանսական ավելի շահավետ առաջարկների։ Այս միտումը կարող է վտանգել «Բարսելոնայի» ռազմավարությունը, որի հիմքում սեփական կադրերի զարգացումն ու առաջխաղացումն է։

Leave a Comment