Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ, մասնավորապես՝ EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը, այլևս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։
Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաև՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ:
Ձեզ համար հարմար վճարման գործընթաց ապահովելու նպատակով ցանկանում ենք հիշեցնել, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները կարող եք շարունակել կատարել հետևյալ եղանակներով․
Viva-ի ⦁ սպասարկման⦁ ⦁ կենտրոններում
«Մ⦁ ոբիԴրամ⦁ »-⦁ ի ⦁ տերմինալներով
⦁ «My Viva» և «MobiDram» բջջային հավելվածների միջոցով
⦁ Viva-ի ⦁ «⦁ Առցանց⦁ ⦁ վճարման⦁ » էջի միջոցով
⦁ ՀՀ բանկային փոխանցմամբ
⦁ ՀՀ բանկերի մասնաճյուղերում և բանկոմատներով
⦁ ՀՀ բանկերի վճարային տերմինալների և օնլայն բանկինգի միջոցով
⦁ «Հայփոստի» փոստային բաժանմունքներում
⦁ «Լիցք» վաճառակետերի ցանցում
Դուք նաև կարող եք առանց որևէ վճարի ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից «Փողանցում» ծառայության միջոցով կամ ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին, ովքեր դրա կարիքն ունեն: Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար Ձեր բջջային հեռախոսից պարզապես ուղարկեք *126*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ՝ *126*093297111*500#) կամ օգտվեք «My Viva» հավելվածի «Փողանցում» ծառայության բաժնից:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների առավելապես էլեկտրոնային եղանակով կատարմանն ուղղված այս փոփոխությունները միտված են վճարային գործընթացների պարզեցմանը, արագացմանը և դրամական գործարքների թվայնացմանը։
Եթե վերը նշված վճարման եղանակներից որևէ մեկը տվյալ պահին հարմար չէ, առաջարկում ենք ակտիվացնել «Լիցք+» ծառայությունը, որի միջոցով կարող եք շարունակել օգտվել Viva-ի ծառայություններից մինչև 6000 դրամ սահմանաչափով՝ վճարումը կատարելով ավելի ուշ՝ վերոնշյալ եղանակներից որևէ մեկով։ Ծառայությունն ակտիվացնելու համար ուղարկեք *221# հրահանգը կամ օգտվեք «My Viva» հավելվածից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: