«Բարսելոնան» հրաժարվել է վաճառել թիմի բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյային՝ մերժելով սաուդական «Նեոմ» ակումբի 120 միլիոն եվրոյի առաջարկը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ տեղեկությունների՝ արաբական ակումբի առաջարկը ներառում էր 100 միլիոն եվրո ֆիքսված վճար ու ևս 20 միլիոն եվրո՝ որպես հավելավճար։ Սակայն կատալոնական ակումբը նույնիսկ չի մտել բանակցությունների մեջ։
«Բարսելոնայի» ղեկավարությունը Ռաֆինյային դիտարկում է որպես թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Ինքը՝ Ռաֆինյան, նույնպես հեռանալու ցանկություն չի հայտնել։
Ռաֆինյան «Բարսելոնայում» է 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։