Հուսով եմ՝ կշարունակենք ուրախություն պարգևել մեր ազգին․ Ռուբեն Նազարեթյան

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Չեխիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով․

​«Դա հիանալի զգացողություն է, լավագույնն՝ արդեն երկար ժամանակ։ Հուսով եմ՝ կշարունակենք ուրախություն պարգևել մեր ազգին։ Մենք շատ վստահ ենք, այդ վստահությունը բերել ենք դեռ որակավորման փուլից և կպատրաստվենք Լիտվայի ընտրանու դեմ խմբային փուլի վերջին խաղին»,-նշել է մարզիչը։

​Տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ Հայաստանի հավաքականը ժամկետից շուտ է լուծել խմբից դուրս գալու խնդիրը։
​Խմբային փուլի վերջին տուրում մեր ընտրանին ուժերը կչափի դաշտի տերերի՝ Լիտվայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 28-ին։

Leave a Comment