Ավելի քան 5 տարվա ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը դաժան մանրամասներ է պատմել՝ ինչպես էին աչքերը կապած բանտից դատարան տանում, ինչպես էին հոգեբանական տեռորի ենթարկում՝ կեղծ քարոզչությամբ: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 25-ին բանտում իրեն հայտնել էին, որ հունվարին տուն են վերադառնալու: Գրեթե ամեն օր ճնշումների ենթակվող տղան չէր հավատացել: Հիմա ուրախ է, որ հայրենիքում է, սակայն տեղը չի գտնում, քանի դեռ Բաքվի բանտերում են ընկերները: Գևորգն ուզում է մենակ չմնալ նրանց ազատության համար պայքարում: