Մկրտիչ սրբազանը 1 բանի համար է ազատությունից զրկված` որ նա Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունի ազգակցական կապ,-ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եվ հենց միայն կաթողիկոսի վրա ներգործելու համար իշխանությունը նրան պահում է անազատության մեջ։ Գիտեք, որ կաթողիկոսի այլ հարազատներ կան, որոնց նկատմամբ բառիս բուն իմաստով գործ է սարքվել։ Եվ այդ դեպքում ևս աշխատում են կաթողիկոսի վրա ներգործելու` այս իշխանության անարդյունք միջոցները»։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի քրոջ որդին է։
|
Հավելենք, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, 1 ամսով երկարացրեց Մկրտիչ Սրբազանի կալանքը՝ վերացնելով բոլոր տեսակի սահմանափակումները։
***
|
|
«Լուրջ չէ մտածել, որ տուժողների վրա Սրբազանը կարող է ազդեցություն գործել, տուժողներ, ովքեր հանրահայտ փաստ է՝ վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը, հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հատնում, նույնիսկ կարգալույծ լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական վարք դրսևորել, ու հիմա ասում են՝ Սրբազանի կալանքը պետք է երկարաձգել, որ չազդի տուժողի վրա։ Իսկապե՞ս»,- Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Ռոման Ահարոնյանը։
Այնուհետև փաստաբանը դիմելով նիստին ներկա գտնվող կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին՝ նշեց․ «Դուք մտածում եք, որ կարող է փոխե՞ք ձեր ցուցմունքները, Սրբազանը կարո՞ղ է ազդել ձեզ վրա։ Հիմա Սրբազանին կալանավորում եմ ձեր խաթր: Դատարանին ուղիղ ասեք՝ վախենո՞ւմ եք էս մարդուց, կփոխե՞ք ձեր ցուցմունքները, եթե այս մարդը դուրս գա»։
|