Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային ծրագրով իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով 47 հանրային շենքերում իրականացվել են հորիզոնական միջոցառումներ: 41 հանրային շենքերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, այդ թվում՝ 30 մսուր-մանկապարտեզում, մշակույթի 2 կենտրոնում, առողջության 9 կենտրոնում, 27 մսուր-մանկապարտեզում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, 6 մսուր-մանկապարտեզում արդիականացվել են լուսատուները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։