Խաչատրյան Արմենը վերջին 5 տարվա «ձեռքբերումների» մասին խոսում է այնպես, ասես ոչ մի վատ բան այդ ընթացքում մեզ հետ տեղի չի ունեցել: 2020-2025թթ.-ը հայոց պատմության մեջ մնալու են որպես ամենաարյունալի ու կորստաբեր փուլերից մեկը: Միայն 2020-23թթ.-ին տեղի ունեցած համազգային աղետը՝ ջախջախիչ պարտութուն պատերազմում, Արցախի հայաթափում, ինքիշխան տարածքների կորուստ, բավական է, որպեսզի ՔՊ-ականները մի տեղը մտցնեն իրենց լեզուները: Արմենը հպարտանում է բիտումով ու դպրոցներով, բայց չի խոսում դրանց գնի մասին. Հայաստանի պետական պատքն այսօր արդեն կազմում է ավելի քան 14,5 մլրդ դոլար, որ ՀՆԱ-ի գրեթե 50%-ն է: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու դատական համակարգի բարեփոխումներին, ապա Արմենին հերքելու են գալիս այն տասնյակ քաղբանտարկյալները, որոնց միակ մեղքը Նիկոլին ընդդիմախոսելն է կամ ասենք «հետույք» եզրն արտաբերելը:
Այնպես որ՝ որքան էլ որոշ «միլիցեք» փորձեն վարդագույնով գունավորել գորշ իրականությունը, անհնար է լինելու մարդկանց հիմարի տեղ դնելը. Անհնար է կոսմետիկ բարեփոխումներով քողարկել կրած ռազմավարական պարտությունն ու Իլհամի ղազը դառնալու տխուր իրողությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: