Եվրոպան երբեք չի կարողանա առանց Միացյալ Նահանգների, Financieele Dagblad-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Պատմությունը մեզ միավորել է։ Ամերիկյան միջուկային հովանոցը մեր գլխավոր անվտանգության երաշխիքն է», – ասել է Ռյուտեն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպան երբևէ կարող է առանց Միացյալ Նահանգների գոյատևել։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները դեռևս շատ քիչ են ծախսում պաշտպանության վրա։
«Եթե որևէ մեկը մտածում է. «Մենք կարող ենք որոշ ժամանակ առանց Ամերիկայի գոյատևել», թող մոռանա դա», – նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը։