Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական և առևտրային, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը։
Հատկանշական է Իսրայելի արտգործնախարարի X-ի էջում արված գրառումը, որտեղ նա գովեստի խոսքեր է ասում Ալիևի հասցեին։
«Իլհամ Ալիևը հեռատես առաջնորդ է, որն իր ազգին տանում է դեպի տպավորիչ նվաճումներ: Մենք հետաքրքիր հանդիպում ունեցանք Բաքվում, և ես շնորհակալություն հայտնեցի նախագահին նրա բարեկամության և Ադրբեջանում հրեական կյանքին աջակցելու համար»,- գրել է Գիդեոն Սաարը։
