26 հունվարի 2026 – 12:00 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվել է 50 աշխատակից: ՀԷՑ նախկին աշխատակիցները հայցերով դատարան են դիմել՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքներն, հայտնում է «Փաստինֆոն»:
Փաստաբան Վարդան Ալոյանը հայտնել է, որ աշխատանքից ազատվածներից 48-ը դատարան է դիմել։ Գործերի մի մասով՝ 7-8 անձի հայցադիմումներն արդեն բավարարվել են, դատարանն անվավեր է ճանաչել Պետրոսյանի որոշումները, մյուս գործերը դեռևս քննության փուլում են։
Նշվում է, որ աշխատանքից ազատված անձանց մի մասին Պետրոսյանն անգամ երբևէ չի էլ տեսել։
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: