Ինչպես ադյքան սառույցը մեկ գիշերում անհետացավ, պատասխանել է Արեյանը հնչող մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է վերջին օրերին տեղացած ձյանը և հայտնել, որ այդ 2 օրերին 1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ է ծախսվել ։
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 27-հունվարի 23-ը ծախսվել է 10․000 տոննա աղ ու ավազ։
«Նախորդ տարիների նույն ժամանակահատվածում հազիվ 5000-6000 տոննա է եղել», -նշել է Արեյանն՝ ընդգծելով, որ այս տարի տեղումները պարբերական և ինտենսիվ են։
Անդրադառնալով հնչող մեղադրանքներին, թե որևէ գործ արված չէր, և քաղաքը սահադաշտի էր վերածվել, Արեյանը պատասխանել է հարցով, թե այդ նույն սահադաշտը ամսի 24–ի առավոտյան ժամը 10-ին ուր վերացավ, և ոնց այդքան սառույցը մի գիշերում գոլորշացավ։