Կոբախիձեն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ։

«Որոշումը նրանցն է ( ամերիկյան կողմինը): Ցավոք, Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը բարդ է: Կտեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները այս ֆոնի վրա: Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մեր պատրաստակամության մասին», – ասել է Կոբախիձեն:

Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Ադրբեջան և Հայաստան կատարելիք այցը՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է. «Ինչքան մենք գիտենք, ԱՄՆ փոխնախագահի այս այցը վերաբերում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, և տրամաբանական է, որ հասցեատերերը Ադրբեջանն ու Հայաստանն են»։

Նա նաև նշեց, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։

Leave a Comment