Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման դրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելը պայմանավորված է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Առկա իրավիճակը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների հետ քննարկվել է «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալներն արտացոլել ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում՝ ընդգրկելով հետևյալ տեղեկատվությունը. հողօգտագործողի և սեփականատիրոջ տվյալները, հողամասի տվյալները՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը, հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը, hողամասի չօգտագործման պատճառները, դիտարկման վերաբերյալ տվյալները (դիտարկման ժամկետը, նկարներ և այլ տվյալներ):
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Տարածական տվյալների մասին» օրենքի դրույթերին համապատասխան պետական կառավարման մարմինների գեոպորտալներում ներառվում են թեմատիկ, ոլորտային տարածական տվյալներ և մետատվյալներ, որոնք ստեղծել են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները ոլորտային խնդիրների լուծման համար:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2․1-ին ենթակետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների, մետատվյալների բանկերի վերաբերյալ նորմատիվ–տեխնիկական և իրավական փաստաթղթերի մշակման և արդիականացման աշխատանքներ։
Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա տեղական ինքնակառավարման մարմիններին և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ստեղծել և վարել գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական շերտեր և դրանք ինտեգրել ազգային գեոպորտալին՝ ՀՀ կառավարության սահմանած ուղեցույցների և ազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, որն էլ իր հերթին էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես՝ վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:
Առաջարկվող փոփոխության բնույթը
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը՝
1) 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին կետով.
«69.1 Չօգտագործվող հողեր – գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համարվում են չօգտագործվող, եթե տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով: Չօգտագործվող հողերին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային և կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)։
- Արտաքին նույնականացուցիչ (ID) – օբյեկտի արտաքին նույնականացուցիչ, պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
- Մարզի անվանում (Name of the Region) – ներկայացվում է այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է չօգտագործվող վարելահողը.
- Համայնքի անվանում (Community_Name) – ներկայացվում է այն համայնքի անվանումը, որտեղ գտնվում է չօգտագործվող վարելահողը.
- Բնակավայրի անվանում (Settlement_Name) – ներկայացվում է համայնքում ընդգրկված այն բնակավայրի անվանումը, որտեղ գտնվում է չօգտագործվող վարելահողը.
- Հողամասի կադաստրային ծածկագիր (Cadastre_Code).
- Դիտարկման մեկնարկի ամսաթիվ (Observation_Start_Date) – ցույց է տալիս հողամասի նկատմամբ մոնիթորինգի սկսման ամսաթիվը տվյալ տարվա ընթացքում, երբ առաջին անգամ հայտնաբերվել կամ գրանցվել է դրա չօգտագործվող կարգավիճակը.
- Դիտարկման վերջին ամսաթիվ (Observation_End_Date) – ցույց է տալիս հողամասի նկատմամբ մոնիթորինգի ավարտի ամսաթիվը տվյալ տարվա ընթացքում, որը համապատասխանում է վերջին դիտարկման կամ ստուգման ամսաթվին.
- Սեփականատիրոջ տվյալներ (Օwner_Data).
- Հողօգտագործողի տվյալներ (Land_User_Data).
- Չօգտագործվող հողամասի մակերես (Unused_Land_Area). – ցույց է տալիս չօգտագործվող վարելահողի մակերեսը՝ արտահայտված հա-ով.
- Ոռոգում (Irrigation) – ներկայացվում է ոռոգման մասին տեղեկատվություն՝ 1․ ոռոգվող, 2. անջրդի.
- Հողամասի չօգտագործման պատճառները (Reasons_of_Nonutilization).
- Սկզբի ամսաթիվ (Start_Date) – ցույց է տալիս տվյալների բազայում չօգտագործվող վարելահողերին վերաբերող տվյալների մուտքագրման ամսաթիվը.
- Վերջին ամսաթիվ (End_Date) – ներկայացվում է տվյալների բազայում չօգտագործվող վարելահողերի վերաբերյալ տվյալների հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 3. Չօգտագործվող հողերի շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (ID) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (20) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (20) |
|
Հողամասի կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) |
VarChar (24) |
|
Դիտարկման մեկնարկի ամսաթիվ (Observation_Start_Date) |
Date |
|
Դիտարկման վերջին ամսաթիվ (Observation_End_Date) |
Date |
|
Սեփականատիրոջ տվյալներ (Օwner_Data) |
VarChar (70) |
|
Հողօգտագործողի տվյալներ (Land_User_Data) |
VarChar (70) |
|
Չօգտագործվող հողամասի մակերես (Unused_Land_Area) |
Double (6) |
|
Ոռոգում (Irrigation) |
VarChar (10) |
|
Հողամասի չօգտագործման պատճառները (Reasons_of_Nonutilization) |
VarChar (70) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |