ԱՄՆ փոխնախագահ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու մեր խաղաղության ջանքերը և առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարեկեցության համար։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Truth Social-ի էջից։

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին 2025 թվականի օգոստոսին ստորագրված Խաղաղության համաձայնագրի պահպանման համար։

Նշելով, որ «սա դաժան պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց ես ավարտ եմ տվել, սակայն այժմ ունենք բարեկեցություն և խաղաղություն»։

«Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդիչ արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կմատակարարենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ ներառյալ զրահաբաճկոններ, նավակներ և ավելին», – գրել է ԱՄՆ նախագահը:

Leave a Comment