
Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում մոլեգնող ձնաբուքն առնվազն 10 մարդու կյանք է խլել, հազարավոր չվերթներ են չեղարկվել, էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, փոխանցում է AFP-ին:
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ շաբաթավերջին սառնամանիքային պայմաններում դրսում հայտնաբերվել է հինգ մահացած մարդ, թեև քաղաքապետը չի հաստատել, որ մահերը եղանակային պայմանների հետ կապված են եղել:
Տեխասում իշխանությունները հաստատել են երեք մահվան դեպք, այդ թվում՝ 16-ամյա աղջկա, որը սահնակով վթարի հետևանքով է մահացել:
Լուիզիանայում հիպոթերմիայից երկու մարդ է մահացել, հայտնել է նահանգի առողջապահության դեպարտամենտը։
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել տանը մնալ:
ԱՄՆ առնվազն 20 նահանգ և մայրաքաղաք Վաշինգտոնը հայտարարել են արտակարգ դրություն։