Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար, մարզային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար, մարզային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

26 հունվարի 2026 – 11:25 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Այս մասին , հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Նաիրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանի տարածքում հունվարի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։

Հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր գոտիներում, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է -1․․․-3 աստիճան, երեկոյան՝ -4․․․-6 աստիճան։

Leave a Comment