Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ աճում է Հնդկաստանի համաշխարհային կարևորությունը՝ նշելով, որ հաջողակ Հնդկաստանը նպաստում է ավելի կայուն, բարգավաճ և անվտանգ աշխարհի ստեղծմանը։
Նա այս մասին հայտարարել է Նյու Դելի կատարած այցի ժամանակ, որը համընկել է Հնդկաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր թափի հետ։
Ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ միասին, որպես գլխավոր հյուրեր մասնակցել են Հանրապետության օրվա շքերթին Կարտավյա ճանապարհին։
Նշենք, որ Reuters-ը ավելի վաղ գրել է, որ Հնդկաստանը քննարկում է Եվրամիությունից ավտոմեքենաների ներմուծման տուրքերի զգալի կրճատման հարցը՝ որպես առաջարկվող առևտրային համաձայնագրի մաս: Հրապարակման համաձայն, Նյու Դելին կարող է ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման տուրքերը իջեցնել 110-ից մինչև մոտ 40%, իսկ ժամանակի ընթացքում՝ մինչև 10%:
