Շատ կարևոր որոշում էր՝ տեսահսկման սարքեր տեղադրել մանկապարտեզներում․ Տիգրան Ավինյան

Շատ կարևոր որոշում էր՝ տեսահսկման սարքեր տեղադրել մանկապարտեզներում․ այսօր գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կարծում եմ՝ մենք չպետք է սահմանափակվենք միայն 42 մանկապարտեզով։ Աշխատանքը պետք է շարունակենք ու ամբողջացնենք Երևանով»,- ասաց նա։

Այս որոշումը, ըստ նրա, շատ կարևոր էր։

«Այս որոշման արդյունքում մենք նաև կարողանում ենք հսկել և զգոն լինել, կանխարգելել վատ երևույթները։ Երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները, կարելի է ասել, գրեթե բացառում ենք այս մեխանիզմով»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 

Leave a Comment