
Մեքսիկայի Սալամանկա քաղաքում ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտում զինված անձինք սպանել են 11 մարդու և վիրավորել ևս 12-ին, հայտնել է քաղաքապետ Սեսար Պրիետոն։ Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն, հետաքննություն է ընթանում:
«Ցավոք, հանցավոր խմբերը փորձում են ենթարկեցնել իշխանություններին, սակայն դա նրանց չի հաջողվելու: Մեղավորները կհայտնաբերվեն», – ասել է Պրիետոն
Գուանախուատոն Մեքսիկայի ամենավտանգավոր նահանգներից մեկն է։