Սուջյան․ Բաքվում ինձ ասում էին, որ անհետ կորած եմ ու ընտանիքս իմ դիակն է փնտրում

Սուջյան․ Բաքվում ինձ ասում էին, որ անհետ կորած եմ ու ընտանիքս իմ դիակն է փնտրում

26 հունվարի 2026 – 11:04 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Բաքվում իրեն ասում էին, որ անհետ կորած է համարվում և որ ընտանիքն իի դիակն է փնտրում:

Նա պատմել է, որ մինչև վերջին պահը չէր հավատում, որ ինքը կվերադառնա հայրենիք, թեև նրան ասել էին, որ շուտով տուն է գնալու:

Նա նաև ասել է, որ իր հետ կային 2 հոգի, ում գերեվարել էին 2020-ի հոկտեմբերին և որոնց պետք է ազատ արձակեին նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, սակայն, դա չի արվել, և նրան մինչ օրս ադրբեջանական բանտում են: Խոսքը Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի մասին է:

Նա նաև պատմել է հոգեկան տառապանքների մասին, որոնք շարունակվում են այնտեղ մնացող հայ գերիների համար, որոնք ոչ մի տեղեկություն չունեն իրենց ընտանիքներից:

«Աչքերս կապած տարել մտցրել են դատարան, դատարանում իրնեք իրենց խոսքն ասել են, մեր խոսքն ընդհանրապես հաշվի չեն առել՝ բերել գցել են խուց։ Նորից դատարան, պատժաչափը տվել են ու նորից բերել են խուց: Ընդունում էին, որ ես անմեղ եմ, բայց ասում էին, որ պատժաչափ են տալիս, քանի որ հարցեր ունեն իմ երկրի հետ:

Բայց իմ կյանքից է գնացել այդ 5 տարի, երկու ամիս, երեք օրը, ոչ ոք չի պատկերացնի թե հոգեպես ինչ տանջանք է։ Երբ ինձ բռնեցին, բոլորն ինձ ասում էին որ ես անհետ կորած եմ ու իմ ընտանիքն իմ դիակն է փնտրում, ոչ մեկը տեղեկություն չունի»,-ասել է Սուջյանը։

Նրան ասել են, որ 10 րոպերում 60 վկա կարող են բերել՝ այդպես է անցնում դատավարությունը:

Սուջյանը հավելել է, որ ամեն րոպե, ամեն վայրկյան մտածում է այնտեղ մնացած գերիների մասին, դրա համար վերադարձի առաջին իսկ վայրկյանից պահանջել է նրանց վերադարձը, գնալու է նստի ԱՄՆ դեսպանատան առջև, նունիսկ կգնա ԱՄՆ ՝ Սպտակ տան մոտ ծխնկաչոք աղաչելու, որ աջակցեն նրանց ազատմանը:

Նա հավելել է, որ Ադրբեջանում գոյություն չունի դատական համակարգ և ինքը դատվել է միայն հայ լինելու համար:

Սուջյանը հավելել է նաև, որ իրական հաշտություն չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանում դեռևս գերիներ կան, որոնք «մեր պետության զավականերն են»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվաազատազրկում LՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գրիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment