«ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում». դեսպան Մկրտչյանը մասնակցել է Յուտա նահանգի Սենատի նիստին

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է նահանգի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր։ Հանրապետական սենատոր Մայքլ Մքքելը Սենատի անդամներին ներկայացրել է դեսպան Մկրտչյանին։

Իր ներածական խոսքում սենատոր Մքքելը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարևորելով այն որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման ուղղությամբ նշանակալի քայլ։

Սենատոր Մքքելը առանձնահատուկ ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը խաղաղության գործընթացում՝ ի նշանավորումն որի հիշատակել է նաև «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի շնորհումը վարչապետին։

Սենատի նախագահ Սթյուարտ Ադամսը, ողջունելով դեսպանին, նշել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթացը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում և շարունակելու է աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանն ամբողջ աշխարհում։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment