ԲԴԽ-ն կազմել և հաստատել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակները

2026 թվականի հունվարի 22-ին և 23-ին, դռնփակ նիստերում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է

  1. . 2026 թվականի հունվարի 22-ին և 23-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Iravaban.net-ը ներկայացնում է վերոնշյալ ցուցակը

 

 

Leave a Comment