Հնդկաստանում հայտնաբերվել է մահացու վիրուսի բռնկում – Tsayg

Հնդկաստանում հայտնաբերվել է մահացու վիրուսի բռնկում, որի տարածողը համարվում են չղջիկները։

Երկրում հայտնաբերվել է Նիպա վիրուսի հինգ դեպք, որը մահացու հարուցիչ է, որի դեմ ներկայումս չկա պատվաստանյութ կամ արդյունավետ բուժում։ Վարակվածների թվում են բժիշկ, բուժքույր և առողջապահության ոլորտի աշխատող։

Բուժքույրը կոմայի մեջ է և ենթադրվում է, որ վարակվել է ծանր շնչառական ախտանիշներով հիվանդի բուժման ժամանակ։

Պաշտոնյաները թեստավորել են մոտ 180 կոնտակտավորի, որոնցից 20-ը կարանտինացվել են։

Վիրուսը փոխանցվում է կենդանիներից մարդկանց և մարդկանց միջև։ Հնդկաստանում չղջիկները համարվում են վարակի հիմնական աղբյուրը։ Հիվանդությունը կարող է լինել ասիմպտոմատիկ կամ հանգեցնել ծանր շնչառական բարդությունների և ուղեղի բորբոքման։

Հուսանք, որ 2026 թվականը նոր 2016 թվական կլինի, այլ ոչ թե 2019 թվական։

Leave a Comment