Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող հատվածում բախվել են 2 «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել մի քանի մետր քարե պաշտպանիչ պարիսպը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment