Հանգստություն պահպանիր

Քո հոգու վիճակը անխռով ու հանգիստ պահիր:

Չկա՛ դրանից ավելի կարևոր ու անհրաժեշտ մի բան:

Ամեն ինչ Ի՛նձ թող:

Քո առաջնահերթ խնդիրն է` հանգստություն պահպանել զգացումի մեջ Ի՛մ ներկայության:

Թույլ մի’ տուր, որ անգամ մի րոպեով մի որևէ խռովահույզ զգացում մնա քո մեջ:

Խռովյալ վիճակը կարող է տարիներով վաստակած օրհնությունը խափանել մի՛ վայրկյանի մեջ:

Կարևոր չէ, թե ով կամ ինչը քեզ հուզմունք կամ խռովք կպատճառի, քո առաջին քայլը պետք է լինի` ոչի՛նչ չանելով` դադար առնել, մինչև որ բացարձակ հանգստությունը գա ու տիրի քեզ:

Երբ քո և Իմ միջև մի որևէ արգելք է կանգնում, այդ նշանակում է, որ Իմ զորությունը ուրիշ «առուների» մեջ է հոսում:

Փոխանցի՛ր ուժը, հոսի՛ր և հոսի՛ր, Ես չե՛մ կարող օրհնել այն կյանքը, որ «առվակի» գործը չի կատարում:

Իմ Հոգին չի հանդուրժում ո’չ ճահճացում ու ո՛չ էլ` կարծրացում:

Հոգու ճշմարիտ զորությունը շարունակ պետք է հոսի:

ՈՒստի ամե՛ն ինչ, ամե՛ն օրհնություն փոխանցի՛ր ուրիշներին:

Բնակվիր Ի՛մ մեջ:

Տե՛ս, թե քանի հոգու օրհնություն կբերես ամեն օր:

Շարունակ Իմ ներկայության մեջ ապրիր:

Leave a Comment