Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։