Արտագնա դատական նիստեր և հեռավար ուսուցում՝ տնային կալանքի պայմաններում. Քրեական դատավարության օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները

Արդարադատության նախարարությունը հանրային քնննարկման է դրել նոր նախագիխ, որով նախատեսվում է։ Հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն՝ ապահովելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին։ Նախագիծը նաև սահմանում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու սեղմ ժամկետներ։

Մեկ այլ նախագծով Արդարադատության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու առաջարկ է ներկայացրել։ Նախագիծը նախատեսում է տնային կալանավորներին հնարավորություն տալ շարունակել հեռավար կրթությունը՝ հաղորդակցության սահմանափակումներից բացառություն սահմանելով։ Մանրամասները «Իրավական շաբաթի» հերթական թողարկման մեջ։

Leave a Comment