Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել ակտիվացնել ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ նշելով, որ պատերազմի շարունակությունը սրում է ազգերի միջև պառակտումը։
«Ռազմական գործողությունների շարունակականությունը խորացնում է ժողովուրդների միջև եղած պառակտումները և մեզ ավելի է հեռացնում արդար և երկարատև խաղաղությունից։ Ես կոչ եմ անում բոլորին ավելի ակտիվացնել այս պատերազմը վերջ դնելու ջանքերը», – ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո։
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում շաբաթ օրը ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ օրը։