Վերջին շրջանում ներքաղաքական թոհուբոհի և միջազգային զարգացումների ներքո` Հայաստանի զինված ուժերին, լայն առումով` անվտանգության համակարգին վերաբերող տեղեկությունները, կարծես, հետին պլան են մղվել։
Այստեղ օբյեկտիվ պատճառ էլ կա` այդ տեղեկությունները չափազանց սուղ են։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի զինված ուժերում, ի՞նչ են մտածել իշխանությունները և ի՞նչ է մեզ սպասվում։ Հյուրընկալել ենք Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։