Քուշները Պուտինի հետ հանդիպմանը «խելացի» մատանի էր կրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները, և Սպիտակ տան ավագ խորհրդական և ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության Դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրուենբաումը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրել են սթրեսի մակարդակը չափող «խելացի» մատանիներ։

Այս փաստը ընդգծել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ և վարող Պավել Զարուբինը։

Լրագրողը նաև նկատել է, որ Քուշները կարմիր թել էր կրում դաստակին։ Համարվում է, որ այն նպաստում է առողջությանը և հաջողություն է բերում։

«Նա նաև մատանի ունի մատին։ Ջոշ Գրուենբաումն էլ նույն մատանիից ունի։ Եվ սրանք ակնհայտորեն «խելացի մատանիներ» են, այսինքն՝ չափում են սթրեսի մակարդակը, սրտի զարկերը և քնի փուլերը», – նշել է Զարուբինը։

Leave a Comment