Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ի տվյալներով՝ խոսքն արքեպիսկոպոսին մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացած թմրախոտի գլանակի մասին է։
Կայքի աղբյուրները հայտնել են, որ գործը քննող քննիչները, ինչպես նաև վարչության պետը չեն բացառել աշխատանքից հեռացվելու հնարավորությունը։
Դեկտեմբերի 4-ին Արշակ արքեպիսկոպոս ինձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Կարդացեք նաև՝
Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը. փաստաբան
