Մոսկվան հենց սկզբից հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման համար դժվար և երկար ճանապարհ է սպասվում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սկզբից էլ ասել ենք, որ առջևում շատ դժվար և երկար ճանապարհ է սպասվում։ Որ սա արագ ճանապարհ չէ», – ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին։