Iravaban.net–ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հիմքերը՝ քրեական վարույթի կարճման և քրեական վարույթի ավարտի վերաբերյալ։
Հոդված 13․ Քրեական վարույթի կարճման հիմքերը
1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը.
2) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված պայմանների խախտմամբ.
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.
4) առկա է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանգամանքը․
5) մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերվել է մասնավոր մեղադրանքի կարգով քրեական հետապնդման ենթակա ենթադրյալ հանցանք կատարած անձը, եթե բացակայում են հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքերը:
(13-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-32-Ն)
Հոդված 14․ Քրեական վարույթի ավարտը
1. Քրեական վարույթն ավարտվում է`
1) քրեական վարույթը կարճելու մաuին որոշումն ուժի մեջ մտնելով.
2) եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելով, եթե այն կատարման հանձնելու համար հատուկ միջոցների ձեռնարկում չի պահանջվում.
3) եզրափակիչ դատական ակտը կատարման հանձնելով: