Թրամփ. ԱՄՆ-ը կարող է ցամաքային հարվածներ հասցնել թմրավաճառների դեմ «ցանկացած վայրում»

Միացյալ Նահանգները կարող է ցամաքային հարվածներ հասցնել թմրավաճառական կարտելներին «ցանկացած վայրում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պատրաստվում ենք հարվածել կարտելներին։ Մենք գիտենք նրանց երթուղիները, մենք ամեն ինչ գիտենք նրանց մասին»,-ասել է նա New York Post թերթին տված հարցազրույցում։

Ամերիկյան առաջնորդին հարցրել են՝ արդյոք այդ հարվածները կարող են իրականացվել ցանկացած վայրում, ներառյալ՝ Մեքսիկայի, Վենեսուելայի և Կոլումբիայի տարածքները։

«Ամենուրեք»,-պատասխանել է Թրամփը։

Leave a Comment