Իջևանում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Այն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։
Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում»,-ասված է հաղորդագրության մեջ: