ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ


Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը:


 


Պաշտպանության նախարարությունըհիշեցնում է, որ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է:


 


ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից:


 


 


 


 


 


 


Leave a Comment